«Բավարիայի» կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել դեռևս անհայտ ժամկետով՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Բունդեսլիգայի 3-րդ տուրի՝ «Ինգոլշտադտի» դեմ հանդիպմանը Կոստան ազդրի մկանային պատռվածք է ստացել:

26-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 2-րդ խաղակեսում, սակայն չկարողանալով շարունակել պայքարը՝ փոխարինվել է 86-րդ րոպեին:

Վնասվածքի լրջության ու ապաքինման ժամկետի մասին տեղեկություններ դեռևս չկան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ