«Բավարիայի» ֆուտբոլիստը կարող է դուրս մնալ շարքից մինչև մրցաշրջանի ավարտը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Արիեն Ռոբենը կարող է շարքից դուրս մնալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է Sport1-ը:

«Ես փորձում եմ հաղթահարել վնասվածքի հետևանքները, սակայն թե երբ շարք կվերադառնամ՝ չգիտեմ: Իհարկե, հիասթափություն եմ ապրում, քանի որ հիանալի մարզավիճակում էի և պայքարի մեջ էի կարողանում մտնել:  Ամեն դեպքում ես չեմ հանձնվում»,-նշել է հոլանդացի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Ռոբենը ազդրի վնասվածք էր ստացել և համաձայն  կանխատեսումների պետք էր խաղադաշտ դուրս գար արդեն ապրիլին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ