«Բավարիայի» ֆուտբոլիստ Դուգլաս Կոստան վնասվածք է ստացել և Բրազիլիայի հավաքականում նրան կփոխարինի Կական

«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական և կմասնակցի Ամերիկայի Գավաթ 2016-ի խաղարկությանը:

«Միլանի» նախկին ֆուտբոլիստը հավաքականի կազմում կփոխարինի Դուգլաս Կոստային, ով չի ապաքինվել ծնկատակի ջիլի վնասվածքից:

34-ամյա բրազիլացին հայտնվել էր Բրազիլիայի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն գլխավոր մարզիչ Դունգան նրան չէր ընդգրկել այն 23 ֆուտբոլիստների մեջ, ովքեր կմասնակցեն Ամերիկայի Գավաթին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ