«Բավարիայի» երկրպագուներով լի ավտոբուսը հրդեհվել է Դորտմունդից վերադառնալիս

Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» միջև կայացած խաղից հետո հյուրերի երկրպագուների ավտոբուսն այրվել է Դորտմունդից վերադառնալիս՝ հայտնում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը ժամանակին նկատել է, որ ավտոբուսը բռնկվել է, ուղևորներին խնդրել է իջնել ավտոբուսից: Այդ պահին ավտոբուսում է եղել շուրջ 50 երկրպագու: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Երկրպագուները տուն են հասել այլ ավտոբուսով:

Վնասի գումարի չափը կազմում է մոտ 200 հազար եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ