«Բավարիայի» երեք առանցքային ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքից

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգն ու կիսապաշտպան Արյեն Ռոբենն ապաքինվել են վնասվածքից՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Երկու ֆուտբոլիստներն էլ մասամբ մասնակցել են թիմի մարզմանն ընդհանուր խմբի հետ: Բոատենգն ու Ռոբենն ընդհանուր խմբի հետ անցկացրել են մոտ կես ժամ, որից հետո անցել են անհատական ծրագրի:

Կիսապաշտպան Կինգսլի Կոմանը, ով նույնպես ապաքինվում է վնասվածքից, ամբողջ մարզումն անցկացրել է ընդհանուր խմբի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ