«Բավարիայի» 2 ֆուտբոլիստներ կերկարաձգեն իրենց պայմանագրերը

Հոլանդիայի հավաքականի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Արիեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին կերկարաձգեն իրենց պայմանագրերը Մյունխենի «Բավարիայի» հետ:

Մյուխենյան  ակումբի նախագահ Կարռլ-Հայց Ռումենինգեն առաջարկել է ֆուտբոլիստներին երկարաձգել իրենց ներկայիս համաձայնությունը ակումբի հետ ևս մեկ տարով:

«Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ Ռոբենը և Ռիբերին կթարմացնեն իրենց պայմանագրերը «Բավարիայի» հետ: Մենք բոլորս գիտենք, թե նրանք որքան կարևոր են թիմի համար և՛ խաղադաշտում, և՛դրանից դուրս:

Նրանք պետք է համբերատար լինեն: Այն ֆուտբոլիստները, որոնց 30 տարեկանը արդեն լրացել է, պետք է սովորեն սպասել»,-Kicker-ի հետ զրույցում նշել է գերմանական ակումբի նախագահը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ