«Բավարիան» նոր ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիան» 2015/16 մրցաշրջանում դարձել է նոր ռեկորդի հեղինակ՝ ընդունելով ամենաքիչ թվով գոլերը Բունդեսլիգայի պատմության մեջ:

«Կարմիրները» 34 խաղերում բաց են թողել  17 գնդակ և հաղթել Գերմանիայի առաջնության 4-րդ տիտղոսը անընդմեջ:

Մանուել Նոյերը, ով տեղափոխվել է մյունխենյան ակումբ 2011 թվականին, անառիկ է պահել սեփական դարպասը Բունդեսլիգայի 20 խաղերում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ռեկորդ էր գրանցել իր հաշվին՝ դառնալով Բունդեսլիգայի առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, որը իր խփած գոլերի թվով հատում է 30-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ