«Բավարիան» ներկայացրեց Հյումելսին և Սանշեսին (լուսանկարներ)

Այսօր Մյունխենում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում «Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկներ Մատս Հյումելսին և Ռենատու Սանշեսին;

«Բավարիան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Դա առանցքային գործոն էր:

Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը «Բորուսիայի» դեմ իմ համար յուրահատուկ խաղ է լինելու»,-ասել է Հյումելսը:

«Ես արդեն «Բավարիայի» երկրպագուն էի: Այստեղ հիանալի մթնոլորտ է»,-նշել է Սանշեսը:

Հիշեցնենք՝ մյունխենյան ակումբը ձեռք է բերել Հյումելսին 38 մլն. եվրոյի դիմաց, իսկ Սանշեսին՝ 35:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ