«Բավարիան» մեծ պատվի է արժանացրել Ֆիլիպ Լամին՝ հրաժեշտի խաղից առաջ

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, ով մայիսի 20-ին իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի մյունխենյան ակումբում, մեծ երախտիքի է արժանացել գերմանական գրանդի ղեկավարության կողմից: Նրա անունը կհայտնվի «Բավարիայի» Փառքի սրահում:

Ինչպես հաղորդում է Գերմանիայի բազմակի չեմպիոնի պաշտոնական կայքը, 33-ամյա Լամը Օլիվեր Կանից հետո (2008 թվական) կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով կարժանանա նման պատվի: Լամը մեկ շարքում կհայտնվի Ֆրանց Բեկենբաուերի, Գերդ Մյուլերի, Զեպ Մայերի, Կառլ-Հայնց Ռումենիգեի, Ուլի Հյոնեսի, Լոթար Մաթեուսի, Ջիովանի Էլբերի, Մեհմետ Շոլի և Օլիվեր Կանի հետ:

«Ֆիլիպ Լամը «Բավարիայի» պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա արժանի է հայտնվելու Փառքի սրահում, քանի որ մյունխենյան ակումբում միշտ հանդես է եկել ամենաբարձր մակարդակով: Ակումբը շնորհակալ է Ֆիլիպին կատարած ֆանտաստիկ աշխատանքի համար»,- ասել է Կառլ-Հայնց Ռումենիգեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ