«Բավարիան» մերժել է «Ռեալի» 50 մլն. եվրոյի առաջարկը

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային:

Անցած շաբաթ  մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Բավարիայի» ղեկավարության հետ: «Արքայական» ակումբը 50 միլիոն եվրո է առաջարկել գերմանական ակումբի ֆուտբոլիստի դիմաց, սակայն «Բավարիան» մերժել է:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, մյունխենյան ակումբը պահանջում է 80 մլն. եվրո և չի պատրաստվում իջեցնել Ալաբայի տրանսֆերային արժեքը:

«Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը վերջին ժամանակներս մի քանի անգամ հանդիպել է ֆուտբոլիստի հոր Ջորջ Ալաբայի հետ, որը ցանկանում է որդուն տեսնել «արքայական» ակումբում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ