«Բավարիան» հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Մյունխենի «Բավարիան» հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կարիերայի ավարտի նախօրյակին Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը ևս մեկ կոչում ավելացրեց իր հավաքածուին: Երեկ Լամը և Թոմաս Մյուլերը ստացել են հավաստագիր ըստ որի՝ թիմը ընդգրկվում է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես Չեմպիոնների լիգայում  տնային խաղերում ամենաշատ հաղթանակ տարած թիմ: Ակումբը ուժեղագույնների մրցաշարում  16 տնային հանդիպումներում անպարտելի է եղել:

«Այսպիսի մրցանակներ ամեն օր չեմ ստանում, այն կոչումներից է, որոնցից շատ չունեմ: Այս հավաստագիրը հատուկ տեղ կունենա մեր ակումբում»,- ասել է Ֆիլիպ Լամը:

Ավելի վաղ Գինեսի գրքում էին հայտնվել նաև Ռոբերտ Լևանդովսկին և Ժերոմ Բոատենգը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ