«Բավարիան» համաձայնություն է ձեռք բերել Դեմբելեի հետ

«Ռենի»  հարձակվող  Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան», հայտնում է BeIn Sports-ը: Գործարքի մանրամասները չեն նշվում: Սակայն, տեղեկացվում է, որ հաջորդ մրցաշրջանը Դեմբելեն ֆրանսիական ակումբում կշարունակի վարձավճարի հիմունքներով:

18-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ