«Բավարիան» համաձայնեցրել է նոր պայմանագրեր 3 առանցքային խաղացողների հետ

Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագրերի շուրջ համաձայնության է հասել երեք առանցքային ֆուտբոլիստների` Արյեն Ռոբենի, Ֆրանկ Ռիբերիի և Ռոբերտ Լևանդովսկիի հետ, հայտնում է Sport1-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Ռոբենն ու Ռիբերին նոր համաձայնություն կկնքեն մինչև 2019թ., իսկ լեհ հարձակվողը կերկարաձգի պայմանագիրը մինչև 2021թ.: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 25-ին` ակումբի նիստի ժամանակ:

Նշենք, որ հոլանդացի և ֆրանսիացի կիսապաշտպանների պայմանագրերը Գերմանիայի չեմպիոնների հետ ավարտվում էին ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ