«Բավարիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Ռոստովին»: Այս հաղթանակով մյունխենցիները մրցաշարի նոր ռեկորդ սահմանեցին` հաղթելով 13 տնային խաղում անընդմեջ:

Նախկին ցուցանիշը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին», որը 2006-2008թթ. «Օլդ Թրաֆորդում» հաղթել էր 12 խաղ շարունակ:

Հանդիպումը ռեկորդային դարձավ նաև մյունխենցիների նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար, ով այժմ հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայի խաղում 7 տարբեր թիմերի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ