«Բավարիան» արդեն փոխարինող է գտել Անչելոտիի՞ն

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է մոտ ապագայում գլխավորել Մյունխենի Բավարիան:

Ինչպես հաղորդում է Sunday Express-ը, այս ամենը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ թիմից հեռանա ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

«Յուրգենին շատ են գնահատում «Բավարիայում»: Նա կլինի առաջինը ցուցակի մեջ, երբ մենք սկսենք նոր մարզիչ փնտրել»,- այս մասին հայտնել է գերմանական ակումբի ներկայացուցիչներից մեկը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը այժմ աշխատում է «Լիվերպուլում», իսկ մինչ այդ հասցրել է մարզել Դորտմունդի «Բորուսիան», որի հետ 2 անգամ նվաճել է Բունդեսլիգան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ