«Բավարիան» 40 մլն եվրո կառաջարկի «Արսենալի» առաջատարի համար

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայի» կազմում:

Գերմանական ակումբը պատրաստ է անգլիական ակումբի առաջատարի համար վճարել 40 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է AS-ը, «Բավարիան» Սանչեսին տեսնում է որպես Ֆրանկ Ռիբերիին և Արիեն Ռոբենին փոխարինող:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ սպառվում է 2018թ, սակայն լոնդոնյան գրանդը պատրաստվում է երկարաձգել այն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ