«Բավարիա» – «Յուվենտուս». «Բիանկոներիների» հերթական լուրջ կորուստը

«Յուվենտուսի»  հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպումը:

Արգենտինացի հարձակվողը մկանների հետ կապված խնդիր ունի և չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա հանդիպմանը,- պնդում է SportMediaset-ը:

Ավելի վաղ հաստատվել էր, որ վնասվածքների պատճառով ՉԼ-ի 1/8 եզրափակչի հանդիպումը բաց են թողնելու պաշտպան Ջիորջի Կիելինին,հարձակվող Մարիո Մանջուկիչը և կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն:

Նշենք, որ առաջին հանդիպումը երկու ակումբների միջև ավարտվել էր 2-2:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ