«Բավարիա» – «Ատլետիկո». Սիմեոնեն հարվածում է իր ակումբի ներկայացուցչին (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղի 92-րդ րոպերին հարվածել է իր ակումբի ներկայացուցիչ Պեդրո Պաբլո Մատեսանցային:

Արգենտինացի մասնագետի ագրեսիվ պահվածքը կարող է քննարկվել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեում, որը կարող է որակազրկել կամ տուգանել մարզչին:

Հիշեցնենք, որ Սիմեոնեն արդեն որակազրկվել է Իսպանիայի առաջնությունում, երբ 35-րդ տուրի «Մալագայի» հետ խաղի ժամանակ խնդրել էր բոլբոյին երկրորդ գնդակը նետել խաղադաշտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ