«Բավարիա» – «Ատլետիկո». 5 փաստ խաղի մասին

Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումը «Բավարիայի» և «Ատլետիկոյի» միջև: Դիմակայությանն ընդառաջ ներկայացնում ենք 5 հետաքրքիր փաստ խաղի մասին.

  • Սեփական հարկի տակ առաջին խաղում 1-0 հաշվով հաղթանակ տարած թիմերի 69%-ը անցնում է հաջորդ փուլ:
  • «Ատլետիկոն» միայն երկու անգամ է խաղացել ՉԼ/Եվրոպական գավաթի եզրափակչում /1974 և 2014/, ու երկու դեպքում էլ պարտվել է: «Բավարիան» եզրափակիչ հասել է 10 անգամ՝ երրորդ լավագույն արդյունքը «Ռեալից» և «Միլանից» հետո:
  • «Բավարիան» հաղթել է ՉԼ-ում սեփական հարկի տակ վերջին 11 խաղերում՝ խփելով 41 գնդակ և բաց թողելով 6-ը: Անընդմեջ տնային հաղթանակների ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 12 խաղ:
  • Միլանում կայացած ՉԼ վերջին եզրափակչում հաղթել է հենց «Բավարիան»՝ 2001թ.:
  • «Բավարիան» ՉԼ այս մրցաշրջանի փլեյ-օֆֆում վերջին անգամ դարպասն անառիկ է պահել՝ վատագույն ցուցանիշը կիսաեզրափակչի 4 թիմերի շարքում: «Ատլետիկոն» ՉԼ վերջին 20 խաղերից 15-ում գոլ չի ընդունել:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ