Բաստիան Շվայնշտայգերը հեռանում է Գերմանիայի ազգային հավաքականից

«Մանչեսթեր Յունայթեդի» և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը որոշում է կայացրել ավարտել իր միջազգային կարիերան:

«Գերմանիայի հավաքականի հավատարիմ երկրպագուներ: Ես խնդրել եմ գլխավոր մարզչին այլևս ինձ հավաքական չհրավիրել, քանի որ որոշել եմ ավարտել միջազգային կարիերաս: Շնորհակալություն եմ հայտնում Գերմանիայի հավաքականի երկրպագուներին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային»,- իր թվիթերյան էջում գրել է Շվայնշտայգերը:

Ավելացնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Գերմանիայի հավաքականում 2004-ից, որի կազմում անցկացրել է 120 հանդիպում և խփել 24 գոլ: Այդ ընթացքում Շվայնին հասցրել է դառնալ Աշխարհի չեմպիոն, 2 անգամ նվաճել Աշխարհի գավաթի բրոնզե մեդալ և մեկ անգամ դարձել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ