Բասկետբոլի ԵԱ-ում Արտյոմ Թավաքալյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Ամերիկյան Դելեվեր Սթեյտի համալսարանի բասկետբոլի թիմում հանդես եկող Արտյոմ Թավաքալյանը հունիսին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Նա կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

«Մրցաշրջանն այնքան էլ հաջող չընթացավ, որքան որ ցանկալի էր, քանի որ շատ նորեկներ ունեինք: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կարող ենք ավելի լավ հանդես գալ: Այդպիսի զգացողություններ ուներ նաեւ թիմը: Այս մրցաշրջանը լավ փորձ էր մեզ համար»,- ասել է Արտյոմ Թավաքլյանը:

Արտյոմ Թավաքալյանը նախորդ տարի հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ այս տարի հույս ունի հաջող ելույթ ունենալ ազգային թիմի կազմում.

«Սպասում եմ, որ հաջող ենք հանդես գալու Եվրոպայում: Թե թիմային, թե անհատական արդյունքները կարող են լավը լինել, քանի որ մարզչական լավ շտաբ է աշխատելու մեզ հետ: Կարծում եմ՝ առաջին տեղում հայտնվելու լավ հնարավորություններ ունենք»:

Երիտասարդ բասկետբոլիստը գտնում է, որ տարեցտարի Հայաստանն ավելի ուժեղ հավաքականներով է ելույթ ունենալու Եվրոպայում.

«Հայաստանի ներուժը գնալով մեծանում է, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում հանդես եկող հայ բասկետբոլիստների թիվն աճում է, իսկ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում բասկետբոլի զարգացման լավագույն ծրագիրն է գործում: Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվը զգալիորեն մեծացել է»:

Նշենք, որ  այս տարվա հունիսին բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Մոլդովայում մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

B ենթախմբում ընդգրկված Հայաստանի մրցակիցների թիվը պակասել է մեկով եւ Հայաստանի խմբային մրցաշարում 4-ի փոխարեն կանցկացնի 3 հանդիպում՝ մրցելով Մոլդովայի, Անդորրայի եւ Ուելսի հավաքականների հետ: Առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ