Բասկետբոլի Մ-20 տ. հավաքականի նոր մարզիչը բելգիացի Տիբո Պետին է

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Դրաժեն Բրայկովիչը: Բայց նա Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային նամակ է ուղարկել՝ նշելով, որ «Կոշիցե» ակումբում առաջացած խնդիրների պատճառով չի կարողանա ամռանն աշխատել Հայաստանում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան  այլ մասնագետների հետ բանակցություններ է վարել եւ պայմանավորվածություն է ձեռք բերել բելգիացի մասնագետ Տիբո Պետիի հետ:

35-ամյա Պետին վերջին տարիներին հաջողությամբ աշխատել է բելգիական եւ շվեյցարական թիմերում: Ներկայումս նա գլխավորում է բելգիական «ՎՕՕ Վոլվես» թիմը: Պետին Հայաստանի երիտասարդական հավաքականում կաշխատի իր օգնական Քրիս Մայեսի հետ միասին:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հունիսից կսկսի նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ