Բասկետբոլի կանանց հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տանում

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների ազգային թիմը մեկնարկել է հաղթանակով Եվրոպայի առաջնությունում:

Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի առաջին հանդիպումը անցկացրեց Անդորրայի թիմի հետ և հաղթեց 66:40 հաշվով:

Երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին: Հայկական թիմը կմրցի Ուելսի թիմի հետ: Խաղը կկայանա 17:00-ին:

Մինչ այս կանանց մինչև 18 տարեկանների թիմը 13 օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Երևանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ