Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հաղթանակ է տարել Էստոնիայի նկատմամբ

Հունաստանի Հալկիդա քաղաքում շարունակվում է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը А խմբում ավելի վաղ գրավել էր վերջին` 5-րդ տեղը` տանելով 1 հաղթանակ և կրելով 3 պարտություն: Այսօր, 17-20-րդ տեղերի համար պայքարում հայ բասկետբոլիստները 74-68 հաշվով հաղթել են Էստոնիայի թիմին (26:17, 11:21, 15:11, 22:19): Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Էնոչը, ով վաստակել է 30 միավոր:

17-18-րդ տեղերի համար պայքարում մեր թիմը կմրցի Բուլղարիա – Կոսովո զույգի հաղթողի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ