Բասկետբոլի Հայաստանի հավաքականին շնորհվեցին պարգևներ

Այսօր ՀՀ սպորտի և երիտաարդության հարցերի նախարարը հանդիպել էր Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներին և թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը  ու պարգևներ շնորհել, այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժին

Հավաքականի բոլոր անդամները, ովքեր հայրենիքում են արժանացան ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է նման կարծ ժամանակահատվածում նման մեծ հաջողություն արձանագրել: Սա ամբողջ թիմի աշխատանքի արդյունք է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Տիգրան Գյոկչյանը:

Եվրոպայի փոքր երկրների առաջանության խմբային փուլում Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին խաղում 83:64 հաշվով հաղթեց հյուրընկալող երկրի՝ Մոլդովայի թիմին: Երկրորդ խաղում հայկական թիմը 70:63 հաշվով պարտվեց Անդորրայի թիմին, որը այդ մրցաշարի ֆավորիտներից մեկն էր: Խմբային փուլի վերջին խաղում Տիգրան Գյոկչյանի սաները բացարձակ առավելությամբ գերազանցեցին Ուելսի թիմին (92:40):
Կիսաեզրափակչում Հայաստանի թիմը համառ և գեղեցիկ խաղում պարտության մատնեց Իռլանդիայի թիմին՝ 74:60 հաշվով:

Եզրափակչում Բասկետբոլի Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և հաղթելով Անդորրային 79:71 հաշվով՝ առաջին իսկ մասնակցությունից դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ