Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ոչ մի հնարավորություն չտվեց Իրանի երիտասարդական թիմին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում ջախջապեց Իրանի երիտասարդական թիմին՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Եվրոպայի փոքր երկրների առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 85:59 հաշվով ջախջախեց Իրանի Մ20 տարեկանների թիմին:

Հայաստանի հավաքականը մինչև փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի մեծահասակների թիմի հետ: Խաղը կկայանա հունիսի 25-ին՝ ժամը 17:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում:

Նշենք, որ բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 59:80 հաշվով զիջել էր Իրանի ազգային ընտրանուն:


ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ