Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մեկնարկում է հաղթանակով (տեսանյութ, ֆոտո)

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` առավելության հասնելով Մոլդովայի հավաքականի հետ պայքարում:

Առաջին քառորդում մեր ընտրանին հաղթեց 18:11 հաշվով, երկրորդ քառորդն ավարտվեց 41:30 հաշվով: Մյուս երկու քառորդներում ևս մեր ընտրանին վստահ ելույթ ունեցավ՝ ի վերջո առավելության հասնելով 83:64 հաշվով:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետն Անդրե Սպայթ Մկրտչյանն էր, ով թիմին բերեց 24 միավոր:

Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին:

Լուսանկարները՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

5

6

7

8

9

10

Հայաստանի հավաքականը տոնում է հաջողությունը՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ