Բասկետբոլի Հայաստանի 4 հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի տարիքային 4 առաջնություններին մասնակցելու համար, հայտնում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը:

2017 թվականի ամռանը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը:

Տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա C դիվիզիոնում:

Կանանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները ելույթ կունենան C դիվիզիոնի առաջնություններում:

Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ