Բասկետբոլ

20.03.2017

Մարզական ակումբների ամենահարուստ սեփականատերերի տասնյակը

Forbes-ը ներկայացրել է մարզական ակումբների ամենահարուստ սեփականատերերի տասնյակը: 1) Սթիվ Բալմեր, մաքուր ակտիվները՝ 30 միլիարդ դոլար, թիմը՝ «Լոս Անջելես Կլիպերս» (բասկետբոլ). 2) Մուկեշ Ամբանի, մաքուր ակտիվները՝ 23,2 միլիարդ դոլար, թիմը՝ «Մումբաի Ինդիանս» (կրիկետ). 3) Պոլ Ալեն, մաքուր ակտիվները՝ 19,9 միլիարդ դոլար, թիմերը՝ «Սիեթլ Սիհոկս» (ամերիկյան ֆուտբոլ), «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս» (բասկետբոլ). 4) Դիտրիխ Մատեշից, մաքուր ակտիվները՝ 13,4 միլիարդ դոլար, թիմերը՝ «Նյու Յորք Ռեդ Բուլ» (ֆուտբոլ), «Ռեդ Բուլ Ռեյսինգ» և «Ակուդերիա Տորո Ռոսո» (ավտոարշավներ). 5) Ֆիլիպ Անշուտց, մաքուր ակտիվները՝ 12,5 միլիարդ դոլար, թիմերը՝ «Լոս Անջելես Լեյքերս» (բասկետբոլ), «Լոս Անջելես Գելաքսի» (ֆուտբոլ). 6) Հասսո Պլատներ(ազգականների հետ միասին), մաքուր ակտիվները՝ 11,2 միլիարդ դոլար, թիմը՝ «Սան Խոսե Շարկս» (հոկեյ). 7) Ռոման Աբրամովիչ, մաքուր ակտիվները՝ 9,1 միլիարդ դոլար, թիմը՝ «Չելսի» (ֆուտբոլ). 8) Միխայիլ Պրոխորով, մաքուր ակտիվները՝ 8,9 միլիարդ դոլար, թիմը՝ «Բրուքլին Նեթս» (բասկետբոլ). 9) Շահիդ Խան, մաքուր ակտիվները՝ 8,2 միլիարդ դոլար, թիմը՝ «Ջեքսոնվիլ Ջեգուարս» (ամերիկյան ֆուտբոլ). 10) Միկի Արիսոն, մաքուր ակտիվները՝ 8,1 միլիարդ դոլար, թիմը՝ «Մայամի Հիթ» (բասկետբոլ).
01.03.2017

Ամուսնության առաջարկ՝ բասկետբոլի խաղի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ բասկետբոլի ուսանողական լիգայի՝ մրցաշրջանի վերջին խաղում «Կենտուկի Ուայլդքեթսի» հարձակվող Դերեկ Ուիլիսը առաջարկություն է արել իր սիրելիին և ստացել բաղձալի «այո»-ն։
19.02.2017

Ռոնալդինյոն «Բարսելոնայի» մարզաշապիկ է նվիրել Ստիվեն Կարիին (տեսանյութ, ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն Նոր Օռլեանում հանդիպել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» բասկետբոլիստ Ստիվեն Կարիի հետ ու որպես կատալոնական ակումբի դեսպան մարզաշապիկ հանձնել նրան: Նշենք, որ փետրվարի 20-ին տեղի է ունենալու NBA-ի բոլոր աստղերի խաղը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին: @stephencurry30 @fcbarcelona ⚽️ @nba @nbaallstar #NBAAllStar #NBACelebGame Публикация от Ronaldo de Assis Moreira (@ronaldinho) Фев 18 2017 в 12:09 PST Երբ ֆուտբոլն ու բասկետբոլը մեկտեղվում են
17.02.2017

NBA-ի 2017 All Stars հանդիպում. անոնս և խաղադրույքներ

Բասկետբոլի ամենախոշոր իրադարձությանը՝ All Stars հանդիպմանը, մնացել է ընդամենը մի քանի օր: Դա ցուցադրական խաղ է, որտեղ Արևելքն ու Արևմուտքը կբախվեն իրար։ Այս տարվա All Stars հանդիպումը թվով 66-րդն է, իսկ, առհասարակ, խաղերը մեկնարկել են 1951թ․։ Ընդհանուր 24 մասնակիցներ արևելյան և արևմտյան կոնֆերենցիաներից կառերեսվեն միմյանց՝ ցուցադրելով դիտարժան խաղ։ Բոլոր աստղերի մասնակիցներն ընտրվում են քվեարկության արդյունքում։ Այն մասնակիցները, որոնք խաղում են առաջին անգամ, ընտրվում են ոչ միայն երկրպագուների, այլ նաև ԶԼՄ-ների և ներկայիս NBA խաղացողների կողմից։ Ընտրությունը 50%-ով կատարվում է երկրպագուների կողմից, իսկ NBA խաղացողները և ԶԼՄ-ները կազմում են ընտրության 25-ական տոկոսը։ Այն երկու խաղարկողները և երեք առաջնագծի հարձակվողները, ոորոնք ստանում են ամենաշատ ձայները, ընդգրկվում են All Stars –ի մեկնարկային կազմում։ NBA-ի գլխավոր մարզիչները ընտրում են իրենց կոնֆերենցիաների պահեստայիններ, որոնք չեն կարող հանդես գալ որպես խաղացող իրենց սեփական թիմերում։ Յուրաքանչյուր մարզիչ ընտրում է երկու խաղարկող, երեք առաջնագծի հարձակվող և երկու ուայլդ-քարդ՝ սահմանելով յուրաքանչյուր խաղացողի առաջնահերթությունը ամեն կարգում։ Երբ անհրաժեշտ է ընտրել բազմակողմանի խաղացող, մարզիչները ընտրում են այն խաղացողներին, որոնք առավել շահեկան են All Stars թիմի համար՝ անկախ ընտրության ժամանակ հավաքած ձայներից և ռմբարկուների ցուցակում գրաված դիրքից։ Ներկայացնենք յուրաքանչյուր թիմի կազմը․ Արևելյան կոնֆերենցիա Դիրք Խաղացող Թիմ Մասնակցության քանակը Մեկնարկային կազմեր G Քայրի Իրվինգ Կլիվլենդ Կավալիերս 4 G Դեմար Դերոզան Տորոնտո Ռեպտորս 3 F Լեբրոն Ջեյմս Կլիվլենդ Կավալիերս 13 F/G Ջիմի Բատլեր Չիկագո Բուլս 3 F/G Յանիս Ադետոկունբո Միլուոքի Բաքս 1 Պահեստայիններ G Այզեա Թոմաս Բոստոն Սելտիքս 2 G Ջոն Վոլ Վաշինգտոն Վիզարդս 4 F/C Քևին ԼավINJ Կլիվլենդ Կավալիերս 4 F Կարմելո ԷնթոնիREP Նյու Յորք Նիքս 10 G Կայլ Լոուրի Տորոնտո Ռեպտորս 3 F Փոլ Ջորջ Ինդիանա Փեյսերս 4 G Կեմբա Ուոքեր Շառլոթ Հորնեթս 1 F Փոլ Միլսապ Ատլանտա Հոքս 4 Գլխավոր մարզիչ՝ Բրեդ Սթիվենս (Բոսթոն Սելթիկս)  Արևմտյան կոնֆերենցիա Դիրք Խաղացող Թիմ Մասնակցության քանակը Մեկնարկային կազմեր G Ստեֆեն Քարի Գոլդեն Սթեյթ Ուորիորս 4 G Ջեյմս Հարդեն Հյուստոն Ռոքեթս 5 F Քևին Դյուրանտ Գոլդեն Սթեյթ Ուորիորս 8 F Քավայ Լեոնարդ Սան Անտոնիո Սփըրս 2 F/C Էնթոնի Դեյվիս Նյու Օռլեանս Պելիկանս 4 Պահեստայիններ G Ռասսել Վեսթբրուք Օկլահոմա Սիթի Թանդեր 6 G Քլեյ Թոմսոն Գոլդեն Սթեյթ Ուորիորս 3 F Դրեյմոնդ Գրին Գոլդեն Սթեյթ Ուորիորս 2 C Դեմարկուս Քազընս Սակրամենտո Քինգս 3 C Մարկ Գասոլ Մեմֆիս Գրիզլիս 3 C Դեանդրե Ջորդան Լոս Անջելես Կլիպերս 1 F Գորդոն Հեյվարդ Յութա Ջազ 1 Գլխավոր մարզիչ՝ Սթիվ Քեր (Գոլդեն Սթեյթ Ուորիորս) Այս մրցակցությունը շարունակվում է արդեն 65 խաղ շարունակ, որտեղ Արևելքը առավելություն ունի։ Նրանք հաղթել են 37 խաղ և պարտվել 28-ը։ Արդյոք նրանք կկարողանա՞ն պահպանել առաջատարի դիրքերը, թե՞ Արևմուտքը կկրճատի տարբերությունը։ Vivaro-ն առաջարկում է հետաքրքիր խաղադրույքներ առաջիկա խաղի համար, որը տեղի  կունենա փետրվարի 20-ին, ժամը՝ 01:00 BST։ Արևմուտքը երկրպագուների նախընտրելի թիմն է, և նրա հաղթանակը գնահատվում է 1․54 գործակցով, մինչդեռ Արևելքի հաղթանակի համար սահմանված է 2․77 գործակից։ Ավելին, եթե կարծում եք, որ խաղը կարող է ավարտվել ոչ ոքի, այդ դեպքում դրված յուրաքանչյուր դրամ կբազմապատկվի 14-ով։ Ինչ վերաբերում է «Ամենաարժեքավոր խաղացողին», Ռասսել Վեսթբրուքն ունի հաղթանակի ամենամեծ շանսերը՝ 5․50 գործակցով։ Ինչևէ, եթե Դուք մտածում եք, որ Լեբրոն Ջեյմսը կշահի ևս մեկ «Ամենաարժեքավոր խաղացող» մրցանակ, Դուք կարող եք կատարել խաղադրույք՝ 8․5 գործակցով։ Եթե ցանկանում եք գտնել խաղադրույքների այլ տարբերակներ, կարող եք անցնել հետևյալ հղումով։
03.02.2017

Forbes. Կրիշտիանու Ռոնալդուն ՝ աշխարհի ամենահարուստ մարզիկ

F0rbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենահարուստ մարզիկների ցուցակը: Դասակարգման մեջ հաշվի են առնվել աշխատավարձերը, բոնուսները և եկամուտները (գովազդներից): Առաջին հորիզոնականում է  Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն է ՝ 88 մլն դոլար, (56 մլն եվրո եկամուտ ակումբում + 32մլն գովազդներից): 2-րդ հորիզոնականում հայտնվել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ՝ 81,4 մլն դոլար (53,4 + 28), իսկ ահա լավագույն եռյակը եզրափակում է Լեբրոն Ջեյմսը ՝ 77,2 մլն դոլար (23,2 + 54): Թոփ 10-ը ստացել է հետևյալ տեսքը ՝ Ընդհանուր ցուցակին ծանոթանալու համար անցնել այս հղումով ՝ https://www.forbes.com/athletes/list/2/#tab:overall  
25.01.2017

Երկրպագուն ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն, բայց կորցրեց մատանին (տեսանյութ)

«Ատլանտա» - «Չիկագո» հանդիպմանը երկրպագուն որոշեց տեսախցիկի առջև ամուսնության առաջարկ կատարել իր ընկերուհուն: Երիտասարդը ծնկի եկավ, գրպանից հանեց մատանին՝ այն ուղղելով աղջկան, սակայն մեկ այլ երկրպագու հրեց նրան, որից հետո մատանին կորավ: Հայտնի չէ՝ զույգն ի վերջո կարողացա՞վ գտնել մատանին, թե՞ ոչ:
11.01.2017

Laureus մրցանակի հավակնորդները

Հայտնի են դարձել Laureus World Sports Awards-ի հավակնորդների անունները: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու փետրվարի 14-ին Մոնտե Կառլոյում: Տարվա լավագույն մարզիկ Ուսեյն Բոլտ(թեթև աթլետիկա) Ստեֆեն Կարի(բասկետբոլ) Մոհամեդ Ֆարա(թեթև աթլետիկա) Լեբրոն Ջեյմս(բասկետբոլ) Էնդի Մարեյ(թենիս) Կրիշտիանու Ռոնալդու(ֆուտբոլ) Տարվա լավագույն մարզուհի Սիմոնե Բայլզ(մարմնամարզություն) Էլիսոն Ֆելիքս(թեթև աթլետիկա) Անժելիկ Կերբեր(թենիս) Քեթլին Լեդեկի(լող) Էլեյն Թոմփսոն(թեթև աթլետիկա) Լորա Տրոտ(հեծանվասպորտ) Տարվա վերադարձ Ռուտ Բեյտիա(թեթև աթլետիկա) Մայքլ Ֆելպս(լող) Խուան Մարտին դել Պոտրո(թենիս) Ֆաբիեն Սենտ-Լուիս(եռամարտ) Նիկ Սկելտոն(ձիասպորտ) Ակսել Սվինդալ(դահուկային սպորտ) Տարվա հայտնություն Ալմազ Այանա(թեթև աթլետիկա) Ֆիջիի հավաքական(ռեգբի) Իսլանդիայի հավաքական(ֆուտբոլ) «Լեսթեր»(ֆուտբոլ) Նիկո Ռոսբերգ(Ֆորմուլա 1) Ուեյդ վան Նիկերկ(թեթև աթլետիկա) Տարվա թիմ Բրազիլիայի հավաքական(ֆուտբոլ) «Քլիվլենդ»(բասկետբոլ) «Քաբս»(բեյսբոլ) «Մերսեդես»(Ֆորմուլա 1) Պորտուգալիայի հավաքական(ֆուտբոլ) «Ռեալ Մադրիդ»(ֆուտբոլ)
10.01.2017

Ովքե՞ր են 2016 թվականին ամենից շատ գումար վաստակել գովազդային աղբյուրներից

Sports Marketing Power-ը հրապարակել է 30 մարզիկներից բաղկացած ցուցակ, որում ընդգրկվածները 2016 թվականի ընթացքում ամենաշատ գումարներն են աշխատել կողմնակի աղբուրներից։ Ցուցակում տեղ են գտել ընդամենը 4 ֆուտբոլիստներ։ Ամենաբարձր՝ 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Nike-ի, Tag Heuer-ի և Herbalife-ի հետ համագործակցությունից վաստակել է ընդհանուր առմամբ 26,2 մլն ֆունտ ստեռլինգ։ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, ով հանգրվանել է 11-րդ տեղում, Adidas-ի, EA-ի, Gatorade-ի, Audemars Piguet-ի, Gillette-ի և Tata Motors-ի հետ հովանավորչական գործարքներից ստացել է 23 մլն ֆունտ։ Լավագույն 30 մարզիկների ցուցակում ընդգրկվել են իսպանական գրանդերի ևս 2 ներկայացուցիչներ՝ Նեյմարը (18,9 մլն) և Գարեթ Բեյլը (9 մլն)։ Գովազդային պայմանագրերից ամենից շատ գումար նախորդ տարի վաստակել են թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (49,2-ական մլն)։ Ցուցակում են նաև գոլֆիստներ Ֆիլ Միկելսոնը (41 մլն), Թայգեր Վուդսը (36,9 մլն), Ռորի Մաքլրոյը (28,7 մլն), Ջորդան Սպիթը (26,2 մլն), թենիսիստներ Նովակ Ջոկովիչը (27,9 մլն) և Ռաֆայել Նադալը (26,2 մլն), բասկետբոլիստ Կևին Դյուրանտը (29,5 մլն)։
01.01.2017

2016-ի 16 ակնթարթերը

2016 թվականը սպորտային առումով հագեցած տարի էր: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք հավերժ կհիշվեն ու կգրվեն պատմության էջերում: VMag ամսագրի տարեվերջյան համարում մենք առանձնացրել ենք այդ իրադարձություններից 16 ամենահիշարժանները:  1. Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական չեմպիոն Գյումրեցի ըմբիշը 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին բերեց Հայաստան, իսկ նրա պատվին Հայաստանի դրոշը ծածանվեց Ռիոյի երկնակամարում: Հունահռոմեական ոճում ըմբիշը հիանալի ելույթ ունեցավ 98 կգ քաշային կարգում: Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո, որը նույն հունահռոմեական ոճի ըմբշամարտից ոսկե մեդալ էր նվաճել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում: 2. Մայքլ Ֆելփսը՝ Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն Սպորտի պատմությունը դեռ երկար է սպասելու երկրորդ Մայքլ Ֆելփսին: Ամերիկացի լողորդը գերազանցեց բոլոր հնարավոր ու անհավանական թվացող ռեկորդները, իսկ Ռիոյում կարողացավ իր օլիմպիական ոսկիների քանակը հասցնել 23-ի: Ընդհանուր առմամբ նա նվաճել է 28 օլիմպիական մեդալ: Համեմատության համար նշենք, որ պատմության մեջ երկրորդ ամենաշատ ոսկիներ նվաճած մարզիկը եղել է Լարիսա Լատինինան՝ ԽՍՀՄ-ից, ով 9 ոսկե մեդալի է արժանացել մարմնամարզությունում: 3. Հուսեյն Բոլտը կրկին ամենաարագն է Ճամայկացի արագավազորդ Հուսեյն Բոլտը կրկին ապացուցեց, որ ամենաարագն է աշխարհում: Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոնը ժամանել էր Ռիո իր՝ ամենաարագ լինելը վերահաստատելու: Եվ նրան հաջողվեց երեք ոսկի նվաճել Բրազիլիայում՝ հաղթող ճանաչվելով 100 մ, 200 մ ու 4x100 մ մրցատարածություններում: 4. Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն Պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի ազգային հավաքականը կարողացավ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կրիշտիանու Ռոնալդուն ու թիմակիցները անպարտելի մնացին մրցաշարի ողջ ընթացքում, իսկ եզրափակիչ խաղում Էդերի միակ գոլի շնորհիվ Ֆերնանդու Սանտուշի թիմը հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն:
26.12.2016

Հայտնի են Հայաստանի լավագույն բասկետբոլիստները

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2016 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն: Հարցմանը մասնակցել են մարզական լրագրողները: Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով հուլիսին Մոլդովայում ճանաչվեց Փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: 2-րդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ Զարեհ Զարգարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրայանտ Դանստոնը: Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, որը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում փայլեց հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 2-րդ տեղում է հայտնվել Դիանա Ռամազյանը, իսկ եռյակն եզրափակել է Վիկտորիա Տոնոյանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: