Բարտումեու. «ՉԼ հաղթում է այն թիմը, որը դուրս է թողնում «Բարսային» պայքարից»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ մարիա Բարտումեուն գտնում է, որ տարօրինակ չէ, որ Մադրիդի «Ռեալին» համեմատաբար թույլ մրցակիցներ են բաժին ընկնում Չեմպիոնների լիգայում: Նրա խոսքերով կիսաեզրափակչի հանդիպումները դիտարժան են լինելու,  չնայած լինելու են առանց «Բարսելոնայի»:

«Ռեալին» բաժին ընկած մրցակի՞ցը, դա պարզապես պատահականություն է: Անցած տարի մենք ՉԼ-ում հանդիպում էինք Եվրոպայի լավագույն ակումբների հետ: Ուղղակի բախտը ժպտում է:

Ո՞ր թիմը  կհաղթի Չեմպիոնների լիգան: Ես կարող էի ասել «Բարսելոնան», բայց կհաղթի ուժեղագույնը: Շատ հաճախ հաղթում է, այն թիմը, որ դուրս է թողել «Բարսային» հետագա պայքարից: Սակայն 2 կիսաեզրափակիչ խաղերն էլ հետաքրքիր կանցնեն»,-նշել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ