Բարտրան պայմանագիր ստորագրեց «Բորուսիայի» հետ

«Բարսելոնայի» պաշտպան Մարկ Բարտրան պայմանագիր ստորագրեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Նախնական տեղեկությունների համաձայն «Իշամեղուները»  իսպանացու տրանսֆերի դիմաց վճարել են 8 միլիոն եվրո և կնքել 5-ամյա պայմանագիր:

«Բորուսիան» Բարտրային դիտարկում է որպես Մատս Հյումելսի փոխարինող, ով միացավ «Բավարիային»:

Նշենք՝ Բարտրան 103 պաշտոնական հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում և խփել 7 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:  Իսպանացին 20 տիտղոս է նվաճել «Բարսելոնայի» գույները պաշտպանելիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ