Բարտրա. «Դա իմ կյանքի ամենաերկար և ամենադժվար 15 րոպեն էր»

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որը տուժել էր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունների պատճառով, պատմել է իր ապրումների մասին:

«Դա իմ կյանքի վատագույն րոպեներն էին: Այդ պահին միայն մտածում էի ընտանիքիս մասին և հենց նրանք ինձ օգնեցին անցնել այդ ամեն միջով: Չէի ցանկանա, որ ինչ-որ մեկը աշխարհում նման զգացողություններ ունենա:

Ցավը, խուճապը և անորոշությունը, թե ինչ է կատարվում, երբ կվերջանան պայթյունները, դա իմ կյանքի ամենաերկար և ամենադժվար 15 րոպեն էր:

Հիմա կարծում եմ, որ շոկային վիճակս կամաց-կամաց անցնում է, միաժամանակ ավելի շատ է մեծանում ապրելու, պայքարելու, աշխատելու, սիրելու, ծիծաղելու, լաց լինելու, զգալու, սիրելու, հավատալու, խաղալու, մարզվելու ցանկությունը: Ուզում եմ ավելի շատ վայելեմ իմ սիրելի մարդկանց ներկայությունը, ցանկանում եմ ամեն անգամ զգալ խաղադաշտի հոտը մարզադաշտ մտնելիս, ուզում եմ պաշտպանել իմ ակումբի գույները:

Միակ բանը, որի մասին հիմա երազում եմ՝ առանց պատերազմների աշխարհ տեսնելն է, աշխարհ, որտեղ կտիրի միայն խաղաղություն:

Հիմա երբ նայում վնասված ու ուռած ձեռքիս, գիտե՞ք ինչ եմ զգում, միայն հպարտություն: Հպարտ եմ նայում ձեռքիս, որովհետև գիտակցում եմ, որ այն վնասը, որ նրանք ցանկանում էին պատճառել մեզ, ամփոփված եմ հենց իմ վնասվածքի մեջ»,-շեշտել է իսպանացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ