Բարտոմեուն հայտարարություն է արել Նեյմարի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը  չի հեռանա ակումբից, այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն:

«Նեյմարը չի լքի «Բարսելոնան»: Մոտ օրերս կերկարաձգենք նրա հետ պայմանագիրը 5 տարով: Մենք գոհ են մեր թիմից և մարզչից: Մեզ մոտ խաղում է Մեսին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Սակայն ակումբը մտածում է կազմի ուժեղացման մասին»,-իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: Բրազիլացի ֆուտբոլիստի ընթացիկ պայմանագիրը «Կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2018 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ