Բարտոմեու.«Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իր կարիերան կավարտի հենց կատալոնական ակումբում, հաղորդում է Marca-ն: Հիշեցնենք, որ նույն աղբյուրը օրեր առաջ հայտնել էր, թե ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, սակայն տեղեկատվությունը հետագայում հերքվեց:

«Մենք վստահ ենք, որ Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»: Նա այն խաղացողն է, ով առաջնորդել է մեզ վերջին տարիների բոլոր հաջողություններին»,-ասել է Բարտոմեուն ճապոնական Rakuten ընկերության հետ նոր գովազդային պայմանագրի կնքման պաշտոնական արարողության ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ