«Բարսելոնայում» վստահում են Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» ղեկավարության ծրագրերի մեջ չի մտնում Լուիս Էնրիկեի պաշտոնանկությունը, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն: Այդ մասին հաղորդել կատալոնական ակումբի ղեկավարության ներկայացուցիչներից մեկը:

«Լուիս Էնրիկեն և մարզական տնօրենը արդեն աշխատում են հաջորդ մրցաշրջանի կազմի վրա»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ վերջին խաղերում «Բարսելոնան» այդքան էլ լավ հանդես չի գալիս: Լուիս Էնրիկեի սաները 3 անընդմեջ պարտություն են կրել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Բացի այդ, «Կապտանռնագույները» դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի Մադրիդի «Ատելտիկոյի» դեմ խաղից հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ