«Բարսելոնային» ժամանակին 40 մլն եվրո են առաջարկել Նեյմարի տրանսֆերից հրաժարվելու համար

Կատալոնական Sport.es-ը նոր մանրամասներ է բացահայտել բրազիլացի Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու գործընթացի մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2013թ. Մադրիդի «Ռեալը» «Բարսելոնային» 40 մլն եվրո է առաջարկել, որպեսզի վերջիններս հրաժարվեն Նեյմարի տրանսֆերից: Մինչ այդ «Բարսելոնան» նախնական համաձայնություն էր ձեռք բերել ֆուտբոլիստի հետ: Արդյունքում, կատալոնական ակումբը մերժել է մադրիդցիներին ու Նեյմարին բերել «Բարսելոնա»:

Նույն ամռանը Նեյմարին ձեռք բերելու համար մեծ ջանքեր է ներդրել նաև «Չելսին» գլխավորած Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին զանգահարել է ֆուտբոլիստին ու առաջարկել նրան տեղափոխվել Լոնդոն, սակայն Նեյմարը հոր հետ խորհրդակցելուց հետո հրաժարվել է տրանսֆերից: Մոուրինյոյի խոսքերով՝ Ռոման Աբրամովիչը պատրաստ է եղել ամեն ինչ անել բրազիլացու տեղափոխության համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ