«Բարսելոնայի» պաշտպանը շարք է վերադառնում

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն միջազգային դադարից հետո կարող է շարք վերադառնալ, հայտնում է Goal.com-ը:

Հոկտեմբեր ամսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո Պիկեն «Բարսելոնայի» 5 խաղ է բաց թողել: Երեկ պաշտպանը մարզվել է անհատական ծրագրով և իր մարզման տեսանյութը տեղադրել է թվիթերում` գրելով.«Ես վերադառնում եմ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ