«Բարսելոնայի» պաշտպանը կարող է դառնալ Արաս Օզբիլիսի խաղընկերը

Թուրքական «Բեշիքտաշը» ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյոյի տրանսֆերային իրավունքները:

NTV Spor-ի տեղեկություններով՝ թուրքական ակումբը պաշտոնական առաջարկ է կատարել «Բարսելոնային» ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցով: Հնարավոր գործարքի մանրամասների մասին չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ թուրքական «Բեշիքտաշի» կազմում է հանդես գալու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ