«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն վնասվածքի պատճառով բաց թողեց Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը (4:1): Արգենտինացին ընդգրկված էր այդ խաղի հայտացուցակում, սակայն վնասվածք էր ստացել մարզմանը և մնացել պահեստայինների թվում:

Մասկերանոն այսօր բուժզննում է անցել, որի արդյունքում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վնասվածք: Կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը չի բացառում պաշտպանի շուտափույթ ապաքինումը, սակայն AS-ի փոխանցմամբ, Մասկերանոն բաց է թողելու մրցաշրջանի վերջին խաղերը` «Էյբարի» և Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Ալավեսի» դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ