«Բարսելոնայի» նախագահ. «Լա լիգան մերը կլինի»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն «Դեպորտիվոյի» հետ խաղում իր թիմի հաղթանակից հետո վստահ է, որ ակումբը հաջող հանդես կգա նաև մյուս խաղերում ու կնվաճի Լա լիգայի հաղթողի կոչումը:

«Լա լիգան մերը կլինի: Այս հարցում ես ուղղակի համոզված եմ: Մենք կհաղթենք առաջիկա բոլոր խաղերում ու կդառնանք չեմպիոն:

Մեր նպատակն այս մրցաշրջանում երկու գավաթ նվաճելն է: Մենք կհասնենք մեր նպատակներին: Գլխավորն այն է, որ մենք սեփական դարպասը գոլ չընդունենք, ինչպես արեցինք «Դեպորտիվոյի» դեմ խաղում»,- A Bola-ն փոխանցում է Բարտոմեուի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ