«Բարսելոնայի» մրցակիցներին ՉԼ-ում ամենաշատն են կարմիր քարտ ցույց տվել

«Բարսելոնան» այն թիմն է, որ Չեմպիոնների լիգայի շրջանակներում բոլորից շատ է խաղացել ֆուտբոլիստների քանակական առավելությամբ: Կատալոնական ակումբը մասնակցել է այս մրցաշարի 215 հանդիպումների, և այդ ընթացքում 30 խաղում նրա մրցակիցները կարմիր քարտ են ստացել՝ խաղն ավարտելով ավելի քիչ ֆուտբոլիստներով:

Երեկ ևս, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղում «Բարսելոնան» արդեն առաջին կեսում ստացավ քանակական առավելություն, երբ 35-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ատլետիկոյի» հարձակվող Ֆեռնանդո Տորեսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ