«Բարսելոնայի» կիսապաշտպանը խնդիրներ ունի Էնրիկեի հետ ու կարող է հեռանալ թիմից

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեշ Վիդալը կարող է ձմռանը հեռանալ թիմից՝ գրում է A Bola-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա իսպանացին խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, որի պատճառով վերջին շրջանում խաղաժամանակ չի ստանում:

Վիդալի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»:

Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն դիտարկում է իսպանացու տրանսֆերը վաճառելու տարբերակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ