«Բարսելոնայի» կիսապաշտպանը կվերադառնա «Ֆիորենտինա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Քրիստիան Տելյոն մոտ է «Ֆիորենտինա» վերադառնալուն՝ հայտնում է իսպանական AS-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել է հենց «մանուշակագույնների» կազմում:

Նշվում է, որ «Բարսելոնան» ու «Ֆիորենտինան» համաձայնության են եկել ֆուտբոլիստի՝ ևս մեկ մրցաշրջան իտալական ակումբում հանդես գալու շուրջ:

Հաջորդ ամռանը «Ֆիորենտինան» հնարավորություն կունենա 8 միլիոն եվրոյով ձեռք բերելու Տելյոյի տրանսֆերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ