«Բարսելոնայի» կիսապաշտպանը երկարաձգում է պայմանագիրն ակումբի հետ

«Բարսելոնան» հայտարարել է, որ համաձայնության է հասել թիմի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոյի հետ՝ նոր պայմանագրի շուրջ:

Ակումբը և արգենտինացի կիսապաշտպանը նոր՝ երեք տարվա բարելավված պայմանագիր կկնքեն: Այս մասին հայտարարել է ակումբի ներկայացուցիչ Ալբերտ Սոլերը՝ թիմի նորեկ Անդրե Գոմեշի շնորհանդեսի ժամանակ:

Նշենք, որ 2010 թվականից «Բարսելոնայում» հանդես եկող Մասկերանոյի ծառայություններով այս ամառ հետաքրքրված էր «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ