«Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը բաց կթողնի Մադրիդում կայանալիք խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը չի մասնակցի «Լեգանեսի» դեմ հանդիպմանը՝ հայտնում է Sport.es-ը:

Լուիս Էնրիկեն որոշել է հանգիստ տրամադրել Բուսկետսին խիտ ժամանակացույցի պատճառով: Վաղը «Բարսելոնան» Մադրիդում կհյուրընկալվի «Լեգանեսին», սեպտեմբերի 22-ին կընդունի «Ատլետիկոյին», իսկ սեպտեմբերի 24-ին կհյուրընկալվի «Սպորտինգին»:

Առաջիկա խաղին կարող են մասնակցել Ժերեմի Մատյոն ու Դենիս Սուարեսը, ովքեր բաց թողեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղը:

Նշենք, որ կատալոնական ակումբի՝ «Լեգանեսի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում շատ հնարավոր են նաև այլ փոփոխություններ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ