«Բարսելոնայի» հայտացուցակը «Սպորտինգի» դեմ խաղի համար

Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրի` Խիխոնի «Սպորտինգի» դեմ արտագնա հանդիպմանը մասնակցելու համար:

Այսպես, «Բարսելոնայի» հայտացուցակում տեղ են գտել դարպասապահներ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, Յասպեր Սիլեսենը, պաշտպաններ Ժերար Պիկեն, Խավիեր Մասկերանոն, Խորդի Ալբան, Լուկաս Դինը, Սերխի Ռոբերտոն, Ժերեմի Մատյոն, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Սերխիո Բուսկետսը, Դենիս Սուարեսը, Արդա Թուրանը, Անդրես Ինիեստան, Ռաֆինյա Ալկանտարան, Անդրե Գոմեշը, հարձակվողներ Լուիս Սուարեսը, Նեյմարը և Պակո Ալկասերը:

Հիշեցնենք, որ Լեո Մեսին վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա հանդիպումներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ