«Բարսելոնայի» հարձակվողը նոր պայմանագիր կստորագրի

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական էջը, կատալոնական ակումբի հարձակվող Նեյմարը ուրբաթ օրը կթարմացնի իր համաձայնագիրը ակումբի հետ:

Ըստ նոր պայմանագրի՝ բրազիլիացու նոր գործարքը կգործի մինչև 2021 թվականը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն առաջիկա ամռանը պատրաստվում էր 222 մլն եվրո առաջարկել  Նեյմարի դիմաց:

24-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ