«Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա ձմռանը

«Բարսելոնան» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանության աջ եզրը, ու այդ դիրքի համար կատալոնացիների թիվ 1 թեկնածուն «Արսենալի» ֆուտբոլիստ Հեկտոր Բելյերինն է: Վերջինս «Բարսելոնայի» ակադեմիայի սան է:

«Մենք արդեն տեսել ենք նրան մեր ակադեմիայում: Նա լավ ֆուտբոլիստ է, կասկած չկա: 2011թ. Վենգերը նրան խոստացավ մի բան, ինչը մենք չէինք կարող: Մենք չէինք կարող նրան խոստանալ, որ առաջիկա տարիներին կկարողանա զբաղեցնել Դանի Ալվեշի դիրքը»,-ասել է «Բարսելոնայի» փոխնախագահ Խորդի Մեստրեն:

Փոխնախագահը նշել է նաև, որ Լա Մասիայի նախկին շրջանավարտներին ակումբ վերադարձնելը լավ քայլ է, որը շահավետ է թե՛ ակումբի, թե՛ ֆուտբոլիստների և թե՛ երկրպագուների համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ