«Բարսելոնայի» ղեկավարությունը փոխարինող է գտել Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» ղեկավարությունը սկսել է արդեն մտածել, թե ում կնշանակի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվի երկարաձգել պայմանագիրը, այս մասին հայտնում է Marca-ն:

Ակումբում գոհ են Լուիս Էնրիկեի աշխատանքից և առաջարկում են երկարաձգել պայմանագիրը, որը ավարտին է մոտենում 2017թ. ամռանը: Իր հերթին իսպանացի մասնագետը չի շտապում թարմացնել իր գործարքը և այդ մասին կմտածի ավելի ուշ:

Եթե այնպես ստացվի, որ Էնրիկեն չցանկանա շարունակել աշխատանքը «Բարսելոնայում», ապա ակումբի ղեկավարությունը թիմ կհրավիրի Խուան Կառլոս Ունսուեին, ով համարվում է Լուիս Էնրիկեի օգնականը:

Ավելացնենք, որ Ունսուեն նախկինում աշխատել է «Նումանսիայում» և «Ռասինգում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ