«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեծ մասը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Բիլբաոյի «Ատլետիկի» մարզիչ Էռնեստո Վալվերդեին:

Իսպանական լրատվամիջոցի փոխանցմամբ, թիմում չկա այնպիսի ֆուտբոլիստ, որ դեմ լինի իսպանացի մասնագետի նշանակմանը: Նույնիսկ որոշ ֆուտբոլիստներ լսելով այդ նորության մասին՝ մեծ ոգևորություն են ապրել:

Իսկ կատալոնական ակումբը տեղեկացրել է, որ նոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 29-ին: Դա նշանակում է, որ «կապտանռնագույնների» նոր մարզչի անունը հայտնի կդառնա Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումից 2 օր անց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ